EN
RU
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Վերջին թարմացումը՝ Հունիս 26, 2023
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ
Մենք՝ "Ծրագրերի զարգացման գրասենյակ" սոցիալ-մշակութային հիմնադրամն ենք ("Հիմնադրամ", "Մենք", "մեզ" կամ "մեր")։, Հիմնադրամը գրանցված է Հայաստանում՝ ՀՀ, 0028, Երևան, Զաքյան 5/1։

Մենք կառավարում ենք Move2Armenia բջջային հավելվածը (այսուհետ՝ Հավելված), ինչպես նաև ցանկացած այլ հարակից արտադրանք և ծառայություններ, որոնք վերաբերում կամ կապվում են սույն Իրավական պայմաններին (այսուհետ՝ Իրավական պայմաններ) (ընդհանուր առմամբ՝ Ծառայություններ):

Մեզ հետ կարող եք կապ հաստատել +37441779880 հեռախոսահամարով, info@move2armenia.am էլ. փոստով կամ Հայաստան, Երևան, Զաքյան 5/1։ հասցեով:

Սույն Իրավական պայմանները հանդիսանում են իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնություն, որը կնքվել է ձեր /անձամբ կամ իրավաբանական անձի անունից/ ("դուք") և "Ծրագրերի զարգացման գրասենյակ" սոցիալ-մշակութային հիմնադրամի միջև՝ Ծառայություններին Ձեր հասանելիության և դրանց օգտագործման վեևաբերյալ:

Դուք համաձայնություն եք տալիս, որ, ստանալով ծառայություններից օգտվելու հնարավորությունը, դուք կարդացել, հասկացել և համաձայնվել եք պահպանել բոլոր Պայմանները: ԵԹԵ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՔ ԲՈԼՈՐ ՆՇՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ, ԱՊԱ ՁԵԶ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՕԳՏՎԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, և ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՆԵՔ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ:

Լրացուցիչ պայմանները կամ փաստաթղթերը, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են տեղադրվել Ծառայություններում, ներառվում են Սույն փաստաթղթում՝ հղման տեսքով: Մենք իրավունք ունենք մեր հայեցողությամբ ցանկացած պահի և ցանկացած պատճառով փոփոխություններ կամ ձևափոխումներ կատարել սույն Իրավական պայմաններում:Մենք ձեզ կծանուցենք ցանկացած փոփոխության մասին՝ թարմացնելով սույն Իրավական պայմանների և դրույթների «Վերջին թարմացման» ամսաթիվը, և դուք հրաժարվում եք յուրաքանչյուր նման փոփոխության վերաբերյալ հատուկ ծանուցում ստանալու ցանկացած իրավունքից: Դուք պարտավոր եք պարբերաբար վերանայել սույն Իրավական պայմանները՝ թարմացումներին տեղեկացված լինելու համար: Կհամարվի, որ Դուք ծանուցվել եք ցանկացած վերանայված Իրավական պայմանների և փոփոխությունների մասին և ընդունել եք դրանք, պարտավոր եք պահպանել դրանք, եթե շարունակեք օգտվել Ծառայություններից վերանայված Իրավական պայմանների տեղադրման օրվանից հետո

Ծառայությունները նախատեսված են առնվազն 18 տարեկան օգտատերերի համար: 18 տարին չլրացած անձանց արգելվում է օգտվել ծառայություններից կամ գրանցվել դրանցում: Մենք խրախուսում ենք ձեզ տպել այս Իրավական պայմանների պատճենը ձեզ համար:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ծառայությունների օգտագործման ժամանակ տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված չէ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից  որևէ իրավասության ներքո կամ երկրում տարածելու կամ օգտագործելու համար, որտեղ այդպիսի տարածումը կամ օգտագործումը հակասում է օրենսդրությանը կամ կանոնակարգերին, կամ որտեղ առկա է  պարտավորություն՝  կատարելու որևէ գրանցում այդպիսի իրավասության ներքո կամ երկրում: Ըստ այդմ, այն անձինք, ովքեր որոշում են օգտվել ծառայություններից այլ վայրերից, դա անում են իրենց նախաձեռնությամբ և բացառապես պատասխանատու են տեղական օրենքների պահպանման համար, այն դեպքերում և այնքանով, որքանով կիրառվում են տեղական օրենքները:
2. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Մեր մտավոր սեփականությունը

Մենք հանդիսանում ենք մեր ծառայությունների նկատմաբ մտավոր սեփականության բոլոր իրավունքների սեփականատերը կամ լիցենզավորված անձը, ներառյալ ամբողջ ելքային կոդը, տվյալների բազաները, ֆունկցիոնալությունը, ծրագրային ապահովումը, կայքի ձևավորումը, աուդիո-վիդեո նյութերը, տեքստը, լուսանկարները և գրաֆիկան (այսուհետ՝ Կոնտենտ), ինչպես նաև դրանցում պարունակվող ապրանքային նշանները, սպասարկման նշանները և լոգոները ("Նշաններ"): Մեր Կոնտենտն ու Նշանները պաշտպանված են օրենսդրությամբ սահմանված կարգով և համապատասխան պայմանագրերով՝ ՀՀ-ում և ամբողջ աշխարհում: Կոնտենտն և Նշանները մատուցվում են Ծառայություններում կամ դրանց միջոցով "ԻՆՉՊԵՍ ԿԱ"՝ բացառապես Ձեր անձնական, ոչ առևտրային օգտագործման կամ ներքին բիզնեսի նպատակների համար:

Մեր Ծառայությունների օգտագործումը

Սույն Պայմաններին՝ ներառյալ ստորև նշված "Արգելված գործողություններ" բաժնին, ձեր կողմից բավարարելու դեպքում, Մենք տրամադրում ենք ձեզ ոչ բացառիկ, ոչ փոխանցելի, չեղյալ հայտարարվող թույլտվություններ․
  • Ծառայությունների հասանելիության;
  • ձեզ օրինական կերպով հասանելի դարձաց Կոնտենտի ցանկացած մասի պատճենի բեռնման կամ տպման թույլտվություն,
Թույլտվությունը տրամադրվում է բացառապես Ձեր անձնական, ոչ առևտրային օգտագործման կամ ներքին բիզնեսի նպատակների համար:

Բացառությամբ սույն բաժնում կամ մեր Իրավական պայմանների այլ բաժիններում նշված դեպքերի, ծառայությունների ոչ մի մաս և ոչ մի Կոնտենտ կամ Նշան չեն կարող պատճենվել, վերարտադրվել, միավորվել, վերաթողարկվել, վերբեռնվել, տեղադրվել, հրապարակայնորեն ցուցադրվել, կոդավորվել, թարգմանվել, փոխանցվել, տարածվել, վաճառվել, լիցենզավորվել կամ այլ կերպ օգտագործվել ցանկացած առևտրային նպատակներով՝ առանց մեր նախնական գրավոր թույլտվության:

Եթե դուք ցանկանում եք օգտագործել Ծառայությունները, Կոնտենտը կամ Նշանները այլ կերպ, քան սահմանված է այս բաժնում կամ մեր Իրավական պայմանների այլ բաժիններում, խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը հետևյալ հասցեով՝ info@move2armenia.am.

Եթե մենք հետագայում ձեզ թույլտվություն տրամադրենք մեր Ծառայությունների կամ Կոնտենտի որևէ մասի որևէ կերպ օգտագործման համար, ապա դուք պետք է մեզ նշեք որպես Ծառայությունների, Կոնտենտի կամ Նշանների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքների իրավատեր և ապահովեք, որ մեր Կոնտենտի տեղադրման, վերարտադրման կամ հրապարակային ցուցադրման դեպքում հայտնվի կամ տեսանելի լինի ծանուցում հեղինակային իրավունքի կամ այլ իրավունքների մասին:

Բոլոր իրավունքները, որոնք ձեզ ուղղակիորեն չեն տրամադրվել Ծառայությունների, Կոնտենտի և Նշանների նկատմամբ, պահպանվում են մեզ մոտ: Մտավոր սեփականության այս իրավունքների ցանկացած խախտում կլինի մեր Պայմանների էական խախտում, և մեր Ծառայություններից օգտվելու ձեր իրավունքն անմիջապես կդադարեցվի:

Խնդրում ենք ուշադիր ուսումնասիրել այս բաժինը և "Արգելված գործողություններ" բաժինը մեր ծառայություններից օգտվելուց առաջ՝ հասկանալու համար (ա) Այն իրավունքները, որոնք դուք տրամադրում եք մեզ, և (բ) այն պարտավորությունները, որոնք դուք կրում եք Ծառայությունների միջոցով ցանկացած Կոնտենտ տեղադրելու կամ ներբեռնելու ժամանակ:

Առաջարկություններ: ուղղակիորեն ուղարկելով մեզ ցանկացած հարց, մեկնաբանություն, առաջարկ, գաղափար, կարծիք կամ Ծառայությունների վերաբերյալ այլ տեղեկատվություն ("Առաջարկություններ"), Դուք համաձայնվում եք մեզ փոխանցել նման Առաջարկությունների նկատմամբ մտավոր սեփականության բոլոր իրավունքները 70 տարի ժամկետով: Դուք համաձայնվում եք, որ մենք կունենանք այս Առաջարկը և կունենանք դրա անսահմանափակ օգտագործման և տարածման իրավունքը /այդ թվում՝ իրավունքների՝ երրորդ անձանց փոխանցման իրավունքը/ ցանկացած օրինական նպատակով՝ առևտրային կամ այլ կերպ, առանց ձեր հաստատման կամ ձեզ փոխհատուցման ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս: Դուք պատասխանատու եք այն ամենի համար, ինչ տեղադրում եք կամ վերբեռնում:

Ծառայությունների ցանկացած մասի միջոցով մեզ Առաջարկներ ուղարկելով՝ դուք.
  • հաստատում եք, որ դուք կարդացել և համաձայն եք մեր "Արգելված գործողությունների" հետ և չեք տեղադրելու, ուղարկելու, հրապարակելու, վերբեռնելու կամ ծառայությունների միջոցով փոխանցելու որևէ ինֆորմացիա, նյութ, որն անօրինական է, վիրավորական, ատելություն տարածող, վնասակար, զրպարտիչ, անպարկեշտ, վախեցնող, խտրական, սպառնում է ցանկացած անձի կամ անձանց խմբի, ունի սեռական բնույթ, բացահայտ կեղծ է, սուտ, խաբուսիկ կամ մոլորեցնող;
  • երաշխավորում եք, որ ցանկացած նման առաջարկ պատկանում է ձեզ, կամ որ դուք ունեք այդպիսի Առաջարկ տրամադրելու համար անհրաժեշտ իրավունքներ և թույլտվություններ, և որ դուք լիովին իրավունք ունեք մեզ տրամադրել վերը նշված իրավունքները ձեր Առաջարկության վերաբերյալ;
  • երաշխավորում և պնդում եք, որ ձեր Առաջարկությունը գաղտնի տեղեկատվություն չէ:
Դուք բացառապես պատասխանատու եք ձեր առաջարկների համար և պարտավորվում եք փոխհատուցել մեզ այն բոլոր վնասները, որոնք մենք կարող ենք կրել ձեր կողմից (ա) այս բաժնի, (բ) երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքների կամ (գ) կիրառելի օրենսդրության խախտման հետևանքով:
3. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ
Օգտվելով ծառայություններից՝ Դուք հայտարարում և երաշխավորում եք, որ.
(1) Ձեր կողմից տրամադրված գրանցման բոլոր տեղեկությունները կլինեն հավաստի, ճշգրիտ, արդիական և ամբողջական;
(2) Դուք պահպանելու եք նման տեղեկատվության ճշգրտությունը և անհրաժեշտության դեպքում ժամանակին կթարմացնեք այն;
(3) Դուք իրավունակություն ունեք և համաձայն եք պահպանել սույն Իրավական պայմանները;
(4) Դուք անչափահաս չեք համարվում այն երկրի օրենսդրության համաձայն, որտեղ բնակվում եք
(5) Դուք չեք ստանալու Ծառայությունների հասանելիությունը ավտոմատացված կամ ոչ մարդկային միջոցներով, լինի դա բոտ, սկրիպտ կամ այլ ձև;
(6) Դուք չեք օգտագործելու ծառայությունները որեւէ անօրինական կամ չթույլատրված նպատակներով;
և
(7) Ձեր կողմից Ծառայությունների օգտագործումը չի խախտի որևէ կիրառելի օրենք կամ կանոնակարգ: Եթե դուք տրամադրեք սուտ, անճիշտ, ոչ թարմացված կամ թերի տեղեկատվություն, մենք իրավունք ունենք կասեցնել կամ դադարեցնել ձեր հաշիվը և մերժել Ծառայությունների (կամ դրանց որևէ մասի) ցանկացած ընթացիկ կամ ապագա օգտագործումը:
4. ՕԳՏԱՏԵՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններից օգտվելու համար ձեզանից կարող է պահանջվել գրանցում: Դուք համաձայնում եք գաղտնի պահել ձեր գաղտնաբառը և պատասխանատու եք ձեր հաշվի և գաղտնաբառի ցանկացած օգտագործման համար: Մենք իրավունք ենք վերապահում հեռացնել, վերանվանել կամ փոխել ձեր ընտրած մուտքանունը, եթե մեր հայեցողությամբ որոշենք, որ նման մուտքանունն անպատշաճ է, անպարկեշտ կամ այլ կերպ դատապարտելի:
5. ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դուք չեք կարող մուտք գործել կամ օգտագործել Ծառայությունները ցանկացած նպատակով, բացառությամբ այն նպատակների, որոնց համար մենք մատուցում ենք Ծառայությունները: Ծառայությունները չեն կարող օգտագործվել ցանկացած առևտրային նախաձեռնություն իրականացնելու նպատակով, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք ուղղակիորեն հավանություն են ստացել կամ հաստատված են մեր կողմից: Որպես Ծառայություններից օգտվող, Դուք համաձայնում եք չկատարել հետևյալը:
  • Համակարգված կերպով դուրս բերել տվյալներ կամ այլ բովանդակություն Ծառայություններից՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, հավաքածու, ժողովածու ստեղծագործություն, տվյալների բազա կամ կատալոգ ստեղծելու կամ կազմելու նպատակով՝ առանց մեր կողմից գրավոր թույլտվության:
  • Խաբել, խարդախություն անել կամ մոլորեցնել մեզ և այլ օգտատերերին, հատկապես, փորձելով ձեռք բերել հաշվի գաղտնի տեղեկություններ, ինչպիսիք են օգտատերերի գաղտնաբառերը:
  • Շրջանցել, անջատել կամ այլ կերպ միջամտել անվտանգության հետ կապված Ծառայությունների գործառույթներին,
  • ներառյալ այն գործառույթներին, որոնք կանխում կամ սահմանափակում են ցանկացած բովանդակության օգտագործումը կամ պատճենումը կամ սահմանափակում են ծառայությունների և (կամ) դրանցում պարունակվող բովանդակության օգտագործումը:
  • Նվաստացնել, արատավորել կամ այլ կերպ վնասել, մեր կարծիքով, մեզ և (կամ) Ծառայություններին:
  • Ծառայություններից ստացված ցանկացած տեղեկություն օգտագործել այլ անձի հետապնդելու, վիրավորելու կամ վնաս պատճառելու համար:
  • Ապօրինի օգտագործել մեր աջակցության Ծառայությունները կամ կեղծ հաղորդումներ տրամադրել չարաշահման կամ անօրեն գործողությունների մասին:
  • Օգտագործել Ծառայությունները ցանկացած կիրառելի օրենքների կամ կանոնակարգերի խախտմամբ:
  • Զբաղվել ծառայությունների չարտոնված շրջանակմամբ կամ այնտեղ հղումների տեղադրմամբ: Ներբեռնել կամ փոխանցել (կամ փորձել ներբեռնել կամ փոխանցել) վիրուսներ, տրոյական ձիեր կամ այլ նյութեր, ներառյալ մեծատառերի և սպամի օգտագործումը (կրկնվող տեքստի մշտական տեղադրում), որոնք խոչընդոտում են ցանկացած կողմի՝ Ծառայությունների անխափան օգտագործմանը կամ փոփոխում, խաթարում, խախտում, ազդում կամ խանգարում են Ծառայությունների օգտագործմանը, բնութագիչներին, ֆունկիցոնալությանը, շահագործմանը կամ սպասարկմանը:
  • Զբաղվել համակարգի ցանկացած ավտոմատացված օգտագործմամբ, օրինակ՝ օգտագործել սկրիպտեր՝ մեկնաբանություններ կամ հաղորդագրություններ ուղարկելու համար, կամ օգտագործել տվյալների որոնման ցանկացած գործիք, ռոբոտներ կամ նմանատիպ գործիքներ՝ տվյալների հավաքագրման և դուրս հանման համար:
  • Հեռացնել հեղինակային իրավունքի կամ այլ իրավունքների մասին ծանուցումները ցանկացած Կոնտենտից:
  • Փորձել ներկայանալ որպես մեկ այլ օգտատեր կամ անձ, կամ օգտագործել մեկ այլ օգտատիրոջ մուտքանուն:
  • Վերբեռնել կամ փոխանցել (կամ փորձել վերբեռնել կամ փոխանցել) ցանկացած նյութ, որը հանդես է գալիս որպես տեղեկատվության հավաքման կամ փոխանցման պասիվ կամ ակտիվ մեխանիզմ, ներառյալ, առանց սահմանափակումների, հստակ գրաֆիկական փոխանակման ձևաչափեր ("gifs"), 1×1 պիքսելներ, գաղտնալսող կամ դիտող սարքեր, քուքիներ կամ այլ նմանատիպ սարքեր (երբեմն կոչվող՝ "լրտեսող ծրագրեր" կամ "պասիվ հավաքագրման մեխանիզմներ" կամ "pcms"):
  • Խոչընդոտել, խափանել կամ գերծանրաբեռնել Ծառայությունները կամ ցանցերը կամ Ծառայություններին միացված ծառայությունները:
  • Հետապնդել, վրդովվեցնել, վախեցնել կամ սպառնալ մեր աշխատակիցներից կամ գործակալներից ցանկացած մեկին, ով ներգրավված է Ձեզ Ծառայությունների ցանկացած մասի մատուցման մեջ:
  • Փորձել շրջանցել Ծառայությունների ցանկացած միջոց, որը նախատեսված է Ծառայությունների կամ Ծառայությունների որևէ մասի հասանելիությունը կանխելու կամ սահմանափակելու համար:
  • Պատճենել կամ հարմարեցնել Ծառայությունների ծրագրային ապահովումը, ներառյալ, սակայն չսահմանափակվելովFlash, PHP, HTML, JavaScript կամ այլ կոդերը։
  • Բացառությամբ գործող օրենսդրությամբ թույլատրված դեպքերի, վերծանել, ապակոմպիլացնել, ապամոնտաժել կամ իրականացնել Ծառայությունների կազմում եղած կամ որևէ կերպ դրա մաս հանդիսացող ցանկացած ծրագրային ապահովման հակադարձ նախագծում:
  • Բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է լինել ստանդարտ որոնիչի կամ ինտերնետ բրաուզերի օգտագործման արդյունք, օգտագործել, գործարկել, մշակել կամ տարածել ցանկացած ավտոմատացված համակարգ, ներառյալ, առանց սահմանափակումների, ցանկացած spider, ռոբոտ, չիթ-ուտիլիտան, սկրապեր կամ ինքնուրույն ընթերցող սարք, որը ստանում է Ծառայությունների հասանելիություն, կամ օգտագործել կամ գործարկել ցանկացած չարտոնված սկրիպտ կամ այլ ծրագրակազմ:
  • Օգտագործել գնման գործակալ կամ գնումների գործակալ՝ Ծառայությունների մեջ գնումներ կատարելու համար:
  • Իրականացնել Ծառայությունների ցանկացած չարտոնված օգտագործում, այդ թվում՝ օգտատերերի մուտքանունների և/կամ էլեկտրոնային փոստի հասցեների հավաքագրում էլեկտրոնային կամ այլ միջոցներով՝ անցանկալի Էլեկտրոնայիննամակներ ուղարկելու նպատակով, կամ օգտատերերի հաշիվների ստեղծում ավտոմատացված միջոցներով կամ կեղծ պատրվակով:
  • Օգտագործել Ծառայությունները մեզ հետ մրցակցելու նպատակով կամ այլ կերպ օգտագործել Ծառայությունները և (կամ) Կոնտենտը՝ ցանկացած եկամուտ ստեղծող գործունեություն/առևտրային գործունեություն իրականացնելու համար:
  • Վաճառել կամ այլ կերպ փոխանցել Ձեր պրոֆիլը: Օգտագործել Ծառայությունները գովազդի կամ ապրանքների և ծառայությունների վաճառքի առաջարկի համար:
6. ՕԳՏԱՏԵՐՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Ծառայությունները օգտատերերին հնարավորություն չեն տալիս Կոնտենտ ուղարկել կամ տեղադրել:
7. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Դուք և Ծառայությունները համաձայն եք, որ մենք կարող ենք մուտք գործել, պահպանել, մշակել և օգտագործել Ձեր տրամադրած ցանկացած տեղեկատվություն և անձնական տվյալներ, ինչպես նաև ձեր ընտրությունները (ներառյալ՝ Ձեր կողմից ընտրված կարգավորումները): Ծառայությունների վերաբերյալ առաջարկներ կամ այլ արձագանքներ տրամադրելով՝ դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել և տարածել նման արձագանքները ցանկացած նպատակով՝ առանց ձեզ փոխհատուցում վճարելու: Այսպիսով՝ օգտվելով մեր Ծառայություններից, դուք իրականացնում եք հավաստի գործողություններ, որոնք ակնհայտորեն վկայում են Ձեր՝ անձնական տվյալները օգտագործելու համաձայնության մասին: Անձնական տվյալների ուղղում, ոչնչացում, տվյալների մշակման դադարեցում պահանջելու կամ մշակման հետ կապված այլ գործողություն կատարելու վերաբերյալ մեզ կարող եք դիմել էլեկտրոնային փոստի միջոցով։
8. ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԼԻՑԵՆԶԻԱ
Օգտագործման լիցենզիա

Եթե Դուք օգտվում եք Ծառայություններից Հավելվածի միջոցով, ապա մենք Ձեզ տրամադրում ենք հետ կանչվող, ոչ բացառիկ, ոչ փոխանցելի, սահմանափակ իրավունք՝ տեղադրելու և օգտագործելու Հավելվածը Ձեզ պատկանող կամ ձեր կողմից վերահսկվող անլար էլեկտրոնային սարքերի վրա, ինչպես նաև մուտք գործելու և օգտագործելու Հավելվածը նման սարքերի վրա՝ խստորեն համաձայն սույն՝ բջջային հավելվածի օգտագործման լիցենզիայի դրույթների և պայմանների, որոնք հաստատված են Սույն Իրավական պայմաններում։
Ձեզ չի թույլատրվում.
1) բացառությամբ կիրառելի օրենսդրությամբ թույլատրված դեպքերի, ապակոմպիլացնել, ապամոնտաժել կամ վերծանել Հավելվածը, իրականացնել հակադարձ նախագծում, փորձել ստանալ ելքային կոդը։
(2) կատարել Հավելվածի ցանկացած փոփոխություն, հարմարեցում, բարելավում, կատարելագործում, թարգմանություն կամ ածանցյալ աշխատանքներ;
(3) խախտել ցանկացած կիրառելի օրենքներ, կանոններ կամ կանոնակարգեր՝ կապված Ձեր մուտքի կամ Հավելվածի օգտագործման հետ;
(4) հեռացնել, փոփոխել կամ թաքցնել սեփականության իրավունքի մասին ցանկացած ծանուցում (ներառյալ հեղինակային իրավունքի կամ ապրանքային նշանի մասին ցանկացած ծանուցում), որը տեղադրված է մեր կամ Հավելվածի լիցենզառուների կողմից;
(5) օգտագործել Հավելվածը ցանկացած եկամուտ հետապնդող գործունեության, ձեռնարկության կամ այլ նպատակների համար, որոնց համար այն նախատեսված չէ;
(6) Հավելվածը հասանելի դարձնել ցանցի կամ այլ միջավայրի միջոցով, որը թույլ է տալիս միաժամանակ մի քանի սարքերի կամ օգտատերերի մուտքը կամ օգտագործումը;
(7) օգտագործել Հավելվածը՝ արտադրանք, ծառայություն կամ ծրագրակազմ ստեղծելու համար, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մրցում է Հավելվածի հետ կամ ինչ-որ կերպ փոխարինում է այն;
(8) օգտագործել Հավելվածը՝ ցանկացած կայք ավտոմատացված հարցումներ ուղարկելու կամ ցանկացած անցանկալի առևտրային Էլ. փոստ ուղարկելու համար;
կամ
(9) օգտագործել ցանկացած գաղտնի տեղեկատվություն կամ մեր միջերեսներից որևէ մեկը կամ մեր այլ մտավոր սեփականությունը՝ Հավելվածի հետ աշխատելու համար ցանկացած ծրագրեր, պարագաներ կամ սարքեր նախագծելիս, մշակելիս, արտադրելիս, լիցենզավորելիս կամ տարածելիս:

Apple և Android սարքեր

Ներքոգրյալ պայմաններն ուժի մեջ են, եթե դուք օգտագործում եք Apple Store-ից կամ Google Play-ից ստացված Հավելվածը (որոնցից յուրաքանչյուրը "Հավելվածների դիստրիբյուտոր" է)՝ ծառայություններ մուտք գործելու համար:
(1) Մեր Հավելվածի համար Ձեզ տրամադրվող լիցենզիան սահմանափակվում է Apple iOS-ի կամ Android օպերացիոն համակարգերն օգտագործող սարքի վրա Հավելվածի օգտագործման ոչ փոխանցելի լիցենզիայով՝ համաձայն կիրառելի պայմանների, ինչպես նաև համապատասխան Հավելվածի դիստրիբյուտորի ծառայության պայմաններով սահմանված օգտագործման կանոնների;
(2) Մենք պատասխանատվություն ենք կրում Հավելվածի հետ կապված ցանկացած սպասարկման և աջակցության ծառայությունների մատուցման համար, ինչպես նշված է սույն Իրավական պայմաններում պարունակվող բջջային Հավելվածի լիցենզիայի դրույթներում և պայմաններում, կամ կիրառելի օրենսդրության այլ պահանջների համաձայն, և Դուք ընդունում եք, որ Հավելվածների որևէ դիստրիբյուտոր որևէ պարտավորություն չի կրում Հավելվածի հետ կապված որևէ սպասարկման և աջակցության ծառայություններ մատուցելու համար;
(3) Հավելվածի կողմից ցանկացած կիրառելի երաշխիք չպահպանելու դեպքում դուք կարող եք այդ մասին տեղեկացնել համապատասխան Հավելվածների դիստրիբյուտորին, և Հավելվածների դիստրիբյուտորը, իր պայմանների և քաղաքականության համաձայն, կարող է փոխհատուցել գնման գինը, եթե այդպիսին վճարվել է Հավելվածի համար գործող օրենսդրությամբ առավելագույն թույլատրելի չափով, Հավելվածների դիստրիբյուտորը չունի որևէ այլ երաշխիքային պարտավորություն Հավելվածի վերաբերյալ;
(4) Հավելվածն օգտագործելիս Դուք պետք է հետևեք երրորդ կողմերի հետ համաձայնագրի կիրառելի պայմաններին, Օրինակ, եթե ունեք VoIP հավելված, ապա հավելվածն օգտագործելիս չպետք է խախտեք վերջինի անլար տվյալների ծառայությունների մատուցման պայմանագիրը;
(5) Դուք ընդունում և համաձայնում եք, որ Հավելվածի դիստրիբյուտորները հանդիսանում են սույն իրավական պայմաններում հաստատված բջջային հավելվածի օգտագործման լիցենզիայի դրույթների և պայմանների երրորդ կողմ-շահառուներ, և որ Հավելվածի յուրաքանչյուր Դիստրիբյուտոր, որպես երրորդ-կողմ շահառու, իրավունք կունենա (և կհամարվի, որ նա ընդունել է այդ իրավունքը) ապահովել սույն իրավական պայմաններում հաստատված բջջային հավելվածի օգտագործման լիցենզիայի դրույթների ու պայմանների կատարումը Ձեր նկատմամբ:
9. ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԿԱՅՔԵՐ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծառայությունները կարող են պարունակել (կամ Հավելվածի միջոցով կարող են ուղարկվել ձեզ) հղումներ դեպի այլ կայքեր ("Երրորդ կողմի վեբ-կայքեր"), ինչպես նաև հոդվածներ, լուսանկարներ, տեքստ, գրաֆիկա, գծանկարներ, դիզայն, երաժշտություն, ձայն, տեսանյութ, տեղեկատվություն, հավելվածներ, ծրագրային ապահովում և այլ նյութեր կամ իրեր, որոնք պատկանում են երրորդ անձանց կամ/և ստեղծում են երրորդ անձանց կողմից ("Երրորդ կողմի Կոնտենտ"): Երրորդ կողմի նմանատիպ կայքերը և երրորդ կողմի Կոնտենտը չեն ուսումնասիրվում, վերահսկվում կամ ստուգվում մեր կողմից ճշգրտության, համապատասխանության կամ ամբողջականության համար, և մենք պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմի ցանկացած Վեբ-կայքի համար, որը հասանելի է Ծառայությունների միջոցով, կամ երրորդ կողմի որևէ Կոնտենտի համար, որը տեղադրված է, հասանելի է կամ հաստատված է Ծառայությունների միջոցով, ներառյալ բովանդակությունը, ճշգրտությունը, վիրավորականությունը, կարծիքները, հուսալիությունը, գաղտնիության քաղաքականությունը կամ այլ քաղաքականություններ, որոնք առկա են երրորդ կողմի Վեբ-կայքերում կամ Կոնտենտում: Երրորդ կողմի որևէ վեբ-կայքերի կամ երրորդ կողմի որևէ Կոնտենտի ներառումը, հղումը կամ օգտագործման թույլտվությունը կամ տեղադրումը չի ենթադրում մեր պաշտոնական համաձայնությունը կամ հաստատումը:

Եթե դուք որոշել եք դուրս գալ Ծառայություններից և մուտք գործել երրորդ կողմի Վեբ-կայքեր կամ օգտագործել կամ տեղադրել որևէ երրորդ կողմի Կոնտենտ, դուք դա անում եք ձեր սեփական ռիսկով և պետք է իմանաք, որ սույն Իրավական պայմաններն այլևս ուժի մեջ չեն: Դուք պետք է ծանոթանաք ցանկացած Վեբ-կայքի /որին դուք անցնում եք Ծառայություններից, կամ որը կապված է Ծառայություններից ձեր օգտագործվող կամ տեղադրած ցանկացած հավելվածի հետ/ կիրառելի պայմաններին և քաղաքականությանը, ներառյալ գաղտնիության և տվյալների հավաքագրման կանոններին։

Երրորդ կողմի կայքերի միջոցով ձեր կողմից կատարված ցանկացած գնումներ կկատարվեն այլ վեբ-կայքերի և այլ ընկերությունների միջոցով, և մենք որևէ պատասխանատվություն չենք կրում նման գնումների համար, որոնք իրականացվում են բացառապես ձեր և համապատասխան երրորդ կողմի միջև: Դուք համաձայնում եք և ընդունում եք, որ մենք չենք աջակցում երրորդ կողմի կայքերում առաջարկվող ապրանքներին կամ ծառայություններին, և դուք մեզ մեղավոր չեք համարի ձեր կողմից նմանատիպ ապրանքներ կամ ծառայություններ գնելու հետևանքով առաջացած որևէ վնասի համար:
Բացի այդ, դուք մեզ անմեղ եք ճանաչում ձեր կրած ցանկացած վնասի համար, որը կապված է կամ առաջացել է երրորդ կողմի ցանկացած Կոնտենտի կամ երրորդ կողմի Վեբ-կայքերի հետ ցանկացած շփման արդյունքում:
10. ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆԵՐ
Մենք թույլ ենք տալիս գովազդատուներին տեղադրել իրենց գովազդը և այլ տեղեկատվությունը Ծառայությունների որոշակի հատվածներում, ինչպիսիք են կողային վահանակները կամ գովազդային բաններները: Մենք միայն տեղ ենք տրամադրում նման գովազդ տեղադրելու համար և որևէ այլ հարաբերություն չունենք գովազդատուների հետ:
11. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Մենք իրավունք ենք վերապահում, բայց ոչ պարտականություն.
(1) վերահսկել Ծառայությունները սույն Իրավական պայմանների խախտումների արձանագրման նպատակով;
(2) համապատասխան իրավական միջոցներ ձեռնարկել ցանկացած անձի նկատմամբ, որը, մեր միանձյա հայեցողությամբ, խախտում է օրենքը կամ սույն Իրավական պայմանները, ներառյալ, առանց սահմանափակումների, այդպիսի օգտատիրոջ մասին իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելը;
(3) մեր հայեցողությամբ և առանց սահմանափակումների մերժել, սահմանափակել մուտքը, սահմանափակել մատչելիությունը կամ անջատել (որքան հնարավոր է տեխնոլոգիապես) ձեր ներդրումներից որևէ մեկը կամ դրանց որևէ մասը;
(4) մեր հայեցողությամբ և առանց սահմանափակումների, ծանուցումների կամ պատասխանատվության, Ծառայություններից հեռացնել կամ այլ կերպ անջատել բոլոր ֆայլերը և կոնտենտը, որոնք չափազանց մեծ են կամ ինչ-որ կերպ ծանրաբեռնում են մեր համակարգերը;
(5) այլ կերպ կառավարել Ծառայությունները՝ մեր իրավունքներն ու սեփականությունը պաշտպանելու և ծառայությունների պատշաճ գործունեությունը խթանելու նպատակով:
12. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մենք հոգ ենք տանում տվյալների գաղտնիության և անվտանգության մասին: Օգտվելով Ծառայություններից՝ դուք համաձայնվում եք Ծառայություններում տեղադրված մեր Գաղտնիության քաղաքականության հետ, որը ներառված է սույն Իրավական պայմաններում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ծառայությունները գտնվում են Հայաստանում:

Եթե Դուք օգտվում եք Ծառայություններից աշխարհի ցանկացած այլ տարածաշրջանից՝ անձնական տվյալների հավաքագրումը, օգտագործումը կամ բացահայտումը կարգավորող այլ օրենքներով կամ այլ պահանջներով, որոնք տարբերվում են Հայաստանի կիրառելի օրենքներից, ապա շարունակելով օգտվել Ծառայություններից՝ դուք փոխանցում եք ձեր տվյալները Հայաստան և տալիս եք ձեր տվյալների Հայաստան փոխանցման և մշակման հստակ համաձայնություն:
13. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ և ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Սույն Իրավական պայմանները մնում են լիարժեք ուժի և կիրառման մեջ, մինչ Դուք օգտվում եք ծառայություններից:

ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՎ ՍՈՒՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԴՐՈՒՅԹ, ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՆՔ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՄԵՐ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՌԱՆՑ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՐԺԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ (ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ ՈՐՈՇԱԿԻ IP ՀԱՍՑԵՆԵՐ) ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆՁԻ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՏՃԱՌՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՊԱՏՃԱՌԻ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ, ՍՈՒՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԵՐԱՇԽԻՔԻ ԿԱՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՄ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ։ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՁԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ, ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ, ԱՌԱՆՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ, ՄԵՐ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ, ՀԵՌԱՑՆԵԼ ՁԵՐ ՀԱՇԻՎԸ և ՁԵՐ ՏԵՂԱԴՐԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԿՈՆՏԵՆՏ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:

Եթե մենք դադարեցնում կամ կասեցնում ենք Ձեր հաշիվը որևէ պատճառով, ձեզ արգելվում է գրանցվել և ստեղծել նոր հաշիվ՝ ձեր, կեղծ կամ փոխառված, կամ որևէ երրորդ անձի անունով, նույնիսկ եթե դուք կարող եք գործել երրորդ անձի անունից: Բացի ձեր հաշիվը դադարեցնելուց կամ կասեցնելուց, մենք մեզ իրավունք ենք վերապահում ձեռնարկել համապատասխան իրավական գործողություններ, ներառյալ, առանց սահմանափակումների, դատական կարգով պատասխանատվության ենթարկելը:
14. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐ
Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի և ցանկացած պատճառով փոփոխել, ձևափոխել կամ հեռացնել Ծառայությունների բովանդակությունը մեր հայեցողությամբ՝ առանց նախնական ծանուցման: Սակայն, մենք պարտավոր չենք թարմացնել մեր Ծառայությունների վերաբերյալ որևէ տեղեկատվություն: Մենք պատասխանատվություն չենք կրում ձեր կամ որևէ երրորդ կողմի հանդեպ՝ որևէ փոփոխության, գների փոփոխության, ծառայությունների մատուցման կասեցման կամ դադարեցման համար:

Մենք չենք կարող երաշխավորել, որ Ծառայությունները հասանելի կլինեն ցանկացած պահի: Մենք կարող ենք խնդիրներ ունենալ ապարատային, ծրագրային ապահովման հետ կամ այլ խնդիրներ, կամ կարող է առաջանալ Ծառայությունների հետ կապված տեխնիկական սպասարկումն իրականացնելու անհրաժեշտություն, ինչը կհանգեցնի ընդհատումների, ուշացումների կամ սխալների:

Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի և ցանկացած պատճառով փոփոխել, վերանայել, թարմացնել, կասեցնել, դադարեցնել կամ այլ կերպ փոփոխել Ծառայությունները՝ առանց ձեզ տեղեկացնելու:
Դուք համաձայնվում եք, որ մենք չենք կրում որևէ պատասխանատվություն որևէ վնասի, կորուստների կամ անհարմարության համար, որոնք առաջացել են Ծառայություններ մուտք գործելու կամ օգտագործելու ձեր անկարողության հետևանքով՝ Ծառայությունների ցանկացած խափանման կամ դադարեցման ժամանակ:

Այս իրավական պայմաններում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես Ծառայությունների պահպանման և սպասարկման, կամ դրանց հետ կապված որևէ ուղղում, թարմացում կամ թողարկում իրականացնելու կամ տրամադրելու պարտավորություն:
15. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Սույն Իրավական պայմանները կարգավորվում և սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
16. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Դուք համաձայնվում եք անվերապահորեն Հայաստանի դատարանների իրավասությանը փոխանցել բոլոր վեճերը, որոնք առնչվում են սույն Իրավական պայմաններին կամ սույն Իրավական պայմանների հիման վրա ծագած Իրավական հարաբերություններին: «Ծրագրերի զարգացման գրասենյակ» սոցիալ-մշակութային հիմնադրամը նաև իրավունք է վերապահում գործի էության վերաբերյալ վարույթ հարուցել նաև այն երկրի դատարաններում, որտեղ դուք բնակվում եք, կամ, եթե սույն Իրավական պայմանները կնքված են ձեր առևտրային ​​գործունեության վերաբերյալ՝ ձեր գործունեության հիմնական վայրի պետությունում։
17. ԽՄԲԱԳՐՈՒՄՆԵՐ
Ծառայություններում կարող են հանդիպել տառասխալներ, անճշտություններ կամ բացթողումներ պարունակող տեղեկություններ, ներառյալ նկարագրությունների, գների, մատչելիությանը և տարբեր այլ տեղեկություններին վերաբերող ինֆորմացիա: Մենք իրավունք ենք վերապահում խմբագրել ցանկացած սխալ, անճշտություն կամ բացթողում, ինչպես նաև ցանկացած պահի փոփոխել կամ թարմացնել տեղեկությունները Ծառայություններում՝ առանց նախնական ծանուցման:
18. ՀՐԱԺԱՐՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՎՈՒՄ ԵՆ "ԻՆՉՊԵՍ ԿԱ" և "ԸՍՏ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ" ՍԿԶԲՈՒՆՔՈՎ: ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՌԻՍԿՈՎ: ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ ՄԵՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ՝ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ: ՄԵՆՔ ՉԵՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐԵՎԷ ԿԱՅՔԻ ԿԱՄ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, և ՄԵՆՔ ՈՐԵՎԷ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿՐՈՒՄ.
(1) ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ և ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ, ՎՐԻՊՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՃՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ,
(2) ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏԻ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ, ՈՐԸ ԱՌԱՋԱՑԵԼ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ և ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ,
(3) ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԵՐՎԵՐՆԵՐԻ ԵՎ / ԿԱՄ ԴՐԱՆՑՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ / ԿԱՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՐ,
(4) ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ՝ ԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ,
(5) ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱԳԵՐԻ, ՎԻՐՈՒՍՆԵՐԻ, ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻԵՐԻ ԵՒ ԱՅԼՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԱՆՑՎԵԼ ԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՈՐԵՒԷ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻՑ,
ԵՎ/ԿԱՄ
(6) ՑԱՆԿԱՑԱԾ ԿՈՆՏԵՆՏԻ և ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՄ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ, ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՍԱԿԻ ԿՈՐՈՒՍՏԻ ԿԱՄ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԱԴՐՎԱԾ, ՓՈԽԱՆՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԿՈՆՏԵՆՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՄԵՆՔ ՉԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՀԱՍՏԱՏՈՒՄ, ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿՐՈՒՄ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՑԱՆԿԱՑԱԾ ՀԻՊԵՐՀՂՄԱՆ ԿԱՅՔԻ, ՑԱՆԿԱՑԱԾ ԿԱՅՔԻ ԿԱՄ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԻՋՈՑՈՎ, ՈՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԲԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՅԼ ԳՈՎԱԶԴԻ ՄԵՋ, ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԳՈՎԱԶԴՎՈՂ ԿԱՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԵՎ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԼԻՆԻ ԿՈՂՄ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՁԵՐ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱՐ:
ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿՐԻՉԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԱՊՐԱՆՔ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՁԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆԸ և ԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՔ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է:
19. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՆՔ, ՄԵՐ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԱՄ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿՐՈՒՄ ՁԵՐ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՆԵՐԱՌՅԱԼ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՕԳՈՒՏԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ ԿԱՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒՑ ԲԽՈՂ ԱՅԼ ՎՆԱՍՆԵՐ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՄԵԶ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ ՆՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:
20. ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Դուք համաձայն եք պաշտպանել, փոխհատուցել մեզ, ներառյալ մեր դուստր ձեռնարկություններին, մասնաճյուղերին և մեր բոլոր պաշտոնատար անձանց, գործակալներին, գործընկերներին և աշխատակիցներին, ցանկացած վնասից, կորուստից, պատասխանատվությունից, հավակնություններից կամ պահանջներից/ներառյալ փաստաբանների ողջամիտ վճարները և ցանկացած երրորդ կողմի կողմից ներկայացված ծախսերը/ ներքոգրյալի հետ կապված կամ դրա հետևանքով.
(1) Սույն իրավական պայմանների խախտումներ;
(2) Սույն իրավական պայմաններում սահմանված ձեր հայտարարությունների և երաշխիքների ցանկացած խախտում;
(3) Ձեր կողմից երրորդ կողմի իրավունքների խախտումներ, ներառյալ, բայց չսահմանափակվելով մտավոր սեփականության իրավունքներով, կամ
(4) ցանկացած բացահայտ վնասակար գործողություն Ծառայությունների ցանկացած այլ օգտատիրոջ նկատմամբ, որի հետ դուք կապվել եք Ծառայությունների միջոցով:
21. ՕԳՏԱՏԻՐՈՋ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Մենք կպահենք ձեր կողմից Ծառայություններին փոխանցած որոշակի տվյալներ՝ Ծառայությունների աշխատանքը կառավարելու համար, ինչպես նաև տվյալներ, որոնք վերաբերում են Ծառայությունների ձեր օգտագործմանը: Չնայած այն փաստին, որ մենք պարբերաբար իրականացնում ենք տվյալների ռեզերվային պատճենահանում, Դուք բացառապես պատասխանատու եք բոլոր այն տվյալների համար, որոնք դուք փոխանցում եք կամ որոնք վերաբերում են Ծառայություններից օգտվելու Ձեր կողմից կատարված ցանկացած գործողության: Դուք համաձայնվում եք, որ մենք ձեր առջև պատասխանատվություն չենք կրում նման տվյալների կորստի կամ վնասման համար, և Դուք սույնով հրաժարվում եք մեր դեմ հայց ներկայացնելու ցանկացած իրավունքից, որը ծագում է նման տվյալների կորստի կամ վնասման հետևանքով:
22. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՈՐԾԱՐՔՆԵՐ և ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էլեկտրոնային հաղորդագրություններ են համարվում Ծառայություններ այցելելը, մեզ էլեկտրոնային նամակներ ուղարկելը և առցանց ձևաթղթերը լրացնելը: Դուք համաձայնվում եք ստանալ էլեկտրոնային հաղորդագրություններ և ընդունում եք, որ բոլոր համաձայնագրերը, ծանուցումները, տեղեկատվության բացահայտումները և այլ հաղորդագրությունները, որոնք մենք տրամադրում ենք Ձեզ էլեկտրոնային եղանակով, էլեկտրոնային փոստով և ծառայությունների շրջանակներում, բավարարում են ցանկացած իրավական պահանջ, որի համաձայն նման հաղորդագրությունները պետք է կազմվեն գրավոր:

ՍՈՒՅՆՈՎ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՁԵՌՆՎԱԾ ԿԱՄ ԱՎԱՐՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՈՒՂԱՐՄԵԼՈՒՆ։

Սույնով դուք հրաժարվում եք ցանկացած իրավունքներից կամ պահանջներից /ցանկացած իրավասության ցանկացած օրենքների, կանոնակարգերի, կանոնների, որոշումների կամ այլ օրենքների համաձայն/, որոնք պահանջում են բնօրինակ ստորագրություն կամ բնօրինակ փաստաթղթերի առաքում կամ ոչ էլեկտրոնային գրառումների պահպանում կամ վճարումների իրականացում, ցանկացած այլ եղանակով, բացի էլեկտրոնայինից:
23. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Սույն Իրավական պայմանները և մեր կողմից Ծառայություններում կամ Ծառայությունների վերաբերյալ տեղադրված ցանկացած քաղաքականություն կամ գործառնական կանոն ներկայացնում են ձեր և մեր միջև ամբողջական համաձայնություն ու փոխըմբռնում: Մեր կողմից սույն Իրավական պայմանների որևէ իրավունքի կամ դրույթի չկիրառումը կամ չկատարումը չի նշանակում հրաժարում այդպիսի իրավունքից կամ դրույթից: Սույն Իրավական պայմանները գործում են օրենքով թույլատրելի առավելագույն չափով: Մենք կարող ենք ցանկացած պահի մեր ցանկացած կամ բոլոր իրավունքներն ու պարտավորությունները փոխանցել այլ անձանց: Մենք պատասխանատվություն կամ պարտավորություն չենք կրում մեր ողջամիտ վերահսկողությունից դուրս ցանկացած պատճառով առաջացած կորուստների, վնասների, ձգձգումների կամ անգործության համար: Եթե սույն Իրավական պայմանների որևէ դրույթ կամ դրույթի մաս ճանաչվում է անօրինական, անվավեր կամ օրինական ուժ չունեցող, ապա այդ դրույթը կամ դրույթի մի մասը համարվում է առանձնացված սույն Իրավական պայմաններից և չի ազդում մնացած դրույթների վավերության և օրինական ուժի վրա: Սույն Իրավական պայմանների կամ Ծառայությունների օգտագործման արդյունքում Ձեր և մեր միջև համատեղ ձեռնարկատիրության, գործընկերության, աշխատանքային կամ գործակալության հարաբերություններ չեն առաջանում: Դուք համաձայնվում եք, որ սույն Իրավական պայմանները մեր դեմ չեն մեկնաբանվի՝ հիմնվելով մեր կողմից դրանք կազմելու փաստի վրա: Սույնով Դուք հրաժարվում եք բոլոր հնարավոր առարկություններից, որոնք հիմնված են սույն Իրավական պայմանների էլեկտրոնային ձևի և սույն Իրավական պայմանների վրա ստորագրության բացակայության վրա:.
24. ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ
Ծառայությունների վերաբերյալ բողոքը լուծելու կամ Ծառայություններից օգտվելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով:

"Ծրագրերի զարգացման գրասենյակ"սոցիալ-մշակութային հիմնադրամ
0028, Հայաստան, Երևան, Զաքյան 5/1։
Հեռախոս: +37441779880
info@move2armenia.am